Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն․ Չախոյան

Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ենթադրաբար անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին:

«Գործակալ բիզնեսմենը որոշեց պաշտպանել Կտրիճին, երբ քննարկվում է ՀԷՑ-ին տուգանելու հարցը։

Երբ քննարկվում է անդադար հոսանքազրկումների համար սպառողներին փոխհատուցում տալու հարցը։

Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն»,- գրել է Չախոյանը:

Նշենք՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն անդրադարձել է Եկեղեցու շուրջ ծագած խնդրին և հայտարարել, թե «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»:

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում