«Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո, կիրառելու եմ միայն գրքի սահմանումները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քննադատությունների և մեծ աղմուկի պատճառ դարձած բառին, որն օգտագործել էր եկեղեցականներին վերաբերող իր գրառումներից մեկում:
«Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով՝ պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը։
«Կանոնագիրք Հայոց»-ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը՝ տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։
Նկատի ունեմ՝ հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։
Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»-ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ