Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեպքերին, երբ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաներն ու այլ անձինք դիմակներ չեն կրում։

«Ես ուզում եմ անդրադառնալ այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, մեկ էլ ինչ-որ ֆոտո են վերցնում, տարածում, որ՝ վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում։ Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել»,-  ասաց վարչապետը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակապատվստումային արշավներին և քարոզչությանը: «Այսօր կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ։ Այդ մարդիկ ու շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,- նշեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում