Ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության

Ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության

Մարտի 3-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների շարային ստուգատես։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում