ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու անհրաժեշտության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու շտապ անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, ԱՀԿ ղեկավարը այդ մասին հայտնել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ շեշտելով, որ հումանիտար միջանցքը Կիևում անհրաժեշտ է կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:
Կարծիքներ