Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ