Վրաստանի նախագահը ստիպված կլինի հրաժարական տալ և լքել նախագահական պալատը. Կոբախիձե
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը դեկտեմբերի 29-ին՝ պետության նոր ղեկավարի երդմնակալության օրը, չնայած իր հայտարարություններին, թե հրաժարական չի տա։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը զիջի օրինական ընտրված նախագահին»,- ասել է Կոբախիձեն:
Կարծիքներ