Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել են ԱԳՆ՝ Հայաստան զենքի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 27-ին Ադրբեջանում Հորդանանի Հաշեմիտ Թագավորության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Հանդիպում է տեղի ունեցել փոխարտգործնախարար Արազ Ազիմովի և դեսպան Սամի Աբդուլլա Գոշեի միջև: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Հորդանանի դեսպանի հետ քննարկել է Հորդանանի՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը, որոնք հարուցել են Ադրբեջանի հասարակության դժգոհությանը», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Հորդանանի դեսպանն էլ իր հերթին ասել է, որ ինքը «հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը»: «Հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ նա խոստացել է բոլոր ջանքերը գործադրել իրավիճակը կարգավորելու համար», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում