Մեծ Բրիտանիայում կայացել է կանանց շալակած տանելու ամենամյա մրցույթը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում կայացել է կանանց շալակած տանելու ամենամյա մրցույթը (լուսանկարներ)

Անգլիական Սարեյ կոմսության Դորքինգ քաղաքում կայացել է կանանց շալակած տանելու ամենամյա մրցույթը, որի ժամանակ տասնյակ ամուսիններ շալակած տարել են իրենց կանանց, գրում է Daily Mail-ը:

Այս տարի մրցույթն անցկացվել է 14-րդ անգամ: Ամուսինները, կանանց շալակած, անցել են 380մ տարածություն, իսկ այդ ընթացքում հավաքվածները նրանց վրա դույլերով ջուր են լցրել:

Մասնակցության համար  պարտադիր նախապայման է կնոջ՝ նվազագույնը 50կգ քաշ ունենալը:
Հաղթում է այն զույգը, որն առաջինն է հասնում եզրագծին:

Նշվում է, որ այս մրցույթն ունի 300 տարվա պատմություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում