Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է գնել ռուսական Су-57 ինքնաթիռներ

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է գնել ռուսական Су-57 ինքնաթիռներ

Թուրքիան կարող է քննարկել ռուսական Су-57 ինքնաթիռներ գնելու հարցը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի նրան վաճառել F-16 կործանիչներ։ Այդ մասին երկուշաբթի գրել է թուրքական Milliyet թերթը։

Անկարան Վաշինգտոնից խնդրել է 40 F-16 կործանիչ, և եթե ​խնդրանքը չհաստատվի, Թուրքիան կսկսի այլընտրանքներ փնտրել, այդ թվում՝ ռուսական Су-57-ը։

Պարբերականը չի բացառում, որ կարող են դիտարկվել նաև Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ինքնաթիռներ ձեռք բերելու տարբերակները։ «Եթե ​​ԱՄՆ Կոնգրեսը հաստատի F-16 գործարքը, այդ ինքնաթիռները բավարար կլինեն Թուրքիայի պաշտպանական կարիքներն ապահովելու համար, քանի դեռ Անկարան շահագործման չի հանձնել 2016 թվականից մշակվող սեփական TF-X կործանիչը»,- ավելացրել է պարբերականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում