Դոնալդ Թրամփը կհրավիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի հանդիպմանը
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անպայման կհրավիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի հանդիպմանը, որն ամերիկյան առաջնորդը ցանկանում է անցկացնել նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մի շարք առաջնորդների ենք հրավիրել հանդիպմանը: Ես, անշուշտ, նրան (Պուտինին) կհրավիրեի հանդիպմանը: Կարծում եմ, որ նա շատ կարեւոր գործոն է: Մենք կհրավիրենք այն ղեկավարներին, որոնք G7-ի անդամ չեն, ոմանք արդեն ընդունել են հրավերները»,- ասել է Թրամփը:
«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հանդիպում անցկացնենք ընտրություններից հետո, կարծում եմ, որ ընտրություններից հետո մթնոլորտն ավելի լավը կլինի»,- հավելել է նախագահը:
Կարծիքներ