«Եգիպտոսի հետ Հունաստանի համաձայնագիրը ոչ մի իրավական ուժ չունի». Էրդողան

«Եգիպտոսի հետ Հունաստանի համաձայնագիրը ոչ մի իրավական ուժ չունի». Էրդողան

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո քննադատել է Հունաստանի և Եգիպտոսի միջև ստորագրված ծովային իրավասության սահմանազատման մասին համաձայնագիրը` նշելով, որ այն կոպտորեն խախտում է Թուրքիայի իրավունքները: 

«Եգիպտոսի հետ Հունաստանի համաձայնագիրը ոչ մի իրավական ուժ չունի: Թուրքիան ոչ ոքի իրավունքները չի խախտել, ոչ ոքի հողի կամ ծովի վրա աչք չունի: Մեր միակ պահանջը մեր նկատմամբ նույնպիսի մոտեցում կիրառելն է: Միջերկրական ծովի երկրներին կոչ եմ անում միասին գտնել այն ձևաչափը, որը կպաշտպանի բոլորի իրավունքները: Նրանք, ովքեր իրենց ականջները կփակեն մեր երկրի այս կոչի առնչությամբ, իրենց ձեռքերով խավարի մեջ կգցեն իրենց ապագան մի շարք նախաձեռնություններով, որոնք իրենց ուժերից վեր են: Մենք պատրաստ ենք երկխոսության: Թուրքիան շարունակելու է իրականացնել իր ծրագրերը Միջերկրական ծովում»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում