Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբի և կողաշրջվել. կան տուժածներ

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբի և կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 23։40-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ), բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1957 թ.), տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում