Բուրկինա Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Բուրկինա Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Առնվազն 20 մարդ է զոհվել կիրակի օրը արևելյան Բուրկինա Ֆասոյի Նոքսաո քաղաքում ջիհադիստ գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է AFP-ն ՝ վկայակոչելով երկրի անվտանգության մարմինների աղբյուրը։

Նրա խոսքով՝ հարձակման է ենթարկվել վաճառականների մեքենաների շարասյունը, որը վերադառնում էր մեկ այլ քաղաքում տեղակայված շուկայից։ Հարձակվողները, ըստ փրկվածների և ականատեսների տարբեր վկայությունների, սպանել են 20-ից 25 մարդու, այնուհետև թալանել և այրել են զոհերի տրանսպորտը:

Գործակալությունից հայտնել են, որ մոտ 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել և տարհանվել են հարևան Բիտտու քաղաք՝ հոսպիտալացման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում