Գեորգի Ավետիսյանը պարզաբանել է, թե ինչու է վերանշանակվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում

Գեորգի Ավետիսյանը պարզաբանել է, թե ինչու է վերանշանակվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեորգի Ավետիսյանը սեպտեմբերի 24-ին  ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից և շաբաթներ անց կրկին վերանշանակվեց նույն պաշտոնում:

Ավետիսյանն այս առիթով պարզաբանում է տարածել Ֆեյսբուքի իր էջում.

«Հարգելի ընկերներ, ուզում եմ այստեղ գրել` ամփոփելով իմ ազատման և նշանակման հարցը։ Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը, որ տարատեսակ խոսակցություններ են եղել, իմ նշանակման հետ կապված, և ես շատ երկար ժամանակ ցանկանում էի, նոր կարգով նշանակվել, եվս մեկ անգամ մրցույթ անցնել, ինչով նաև վերջ դնել այդ անլուրջ զրույց-բամբասանքներին: Ցավում եմ, որ համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց դիմումն արդեն գրել էի:
Էս մասով ավելացնելու ոչինչ չունեմ:
Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին և ուրախցողներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում