Այսօր նախատեսվում է խաղաղ բնակիչների տարհանում «Ազովստալից»
««Ազովստալի» շուրջ բանակցությունների կարիք Մոսկվան չի տեսնում: Վլադիմիր Պուտինը հստակ ասել է՝ խաղաղ բնակիչները կարող են դուրս գալ գործարանից, իսկ զինծառայողները պետք է վայր դնեն զենքը»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս կերպ նա արձագանքել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությանը, ըստ որի Կիևը պատրաստ է բանակցել Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի տարածքներից մարդկանց տարհանման հարցի շուրջ: Խնդիրը Ուկրաինայի նախագահը քննարկել է Կիև ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 26-ին Անտոնիո Գուտերեշը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՄԱԿ-ից տեղեկացրել են, որ հանդիպման արդյունքում Մոսկվան համաձայնել է համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ներգրավմանը «Ազովստալ»-ից խաղաղ բնակիչների տարհանման գործում։
Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ այսօր՝ ապրիլի 29-ին, նախատեսվում է սկսել այդ գործընթացը:
Կարծիքներ