Ֆինլանդիայում առաջին տարածաշրջանային ընտրություններում ընդդիմությունը առաջատար է
Ընդդիմադիր Ազգային կոալիցիոն կուսակցությունը գլխավորում է Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին տարածաշրջանային ընտրությունները՝ ձայների 44,2%-ի հաշվարկից հետո։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարության պաշտոնական կայքը։
Երկրորդ տեղում է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (21%), որին հաջորդում է կառավարական կոալիցիայի գործընկեր «Ֆինլանդիայի կենտրոնը» (20,1%)։ Չորրորդ տեղում են ընդդիմադիր «Իսկական ֆինները»՝ ձայների 9,8%-ով, որին հաջորդում են իշխանական մի քանի կուսակցություններ՝ 9%-ից ցածր արդյունքներով։
Կիրակի երեկոյան Ֆինլանդիայում ավարտվել է ընտրությունների քվեարկությունը։
Վերջնական հաստատված արդյունքները կհրապարակվեն հունվարի 26-ին։
Կարծիքներ