Բրյուսելում անկարգությունների հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ

Բրյուսելում անկարգությունների հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ

Առնվազն 15 մարդ վիրավորվել է կիրակի օրը Բրյուսելում սանիտարական սահմանափակումների դեմ ցույցից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է Բրյուսել-Իքսել քաղաքի կենտրոնական գոտու ոստիկանական վարչությունը։

«Առնվազն 12 ցուցարար և երեք ոստիկան վիրավորվել են»,- ասվում է զեկույցում։ Ոստիկանությունը հաշվարկել է, որ Եվրոպայում սանիտարական սահմանափակումների դեմ ցույցին մասնակցել է մինչև 50 հազար մարդ։ Բրյուսելի եվրոպական թաղամասում ցույցից հետո բախումներ եղան ոստիկանության հետ և ջարդեր, որոնց մասնակցել է մինչև հազար մարդ։ Ոստիկանությունն ակտիվորեն կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, բերման են ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարարներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում