Վաղը 9 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը

Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանն իր համայնքային կառույցի՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ:
Նշենք, որ այս տարի կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները սկսվել են սովորականից ավելի վաղ: Իրականացվում է մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծ։
Կարծիքներ