Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ գործողություններ. Հովհաննիսյան
Հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ հակառակորդի դադար տալը մարտավարությանը։
«Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաեւ, մեր զգոնությունը բթացնեն՝ մեկ այլ տեղամասում, կամ մեկ այլ սցենարով դիմելու. չկա նորություն այդտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։
Կարծիքներ