ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը․ Բեգլարյան
Եվրամիության պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքին։
«Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան անցանկալի անձ հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- գրել է նա։
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան և Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը Վագիֆ Սադիկովը հունիսի 23-ին «Թվիթեր»-ում գրառում է կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան և Ադրբեջանի հետ սահման կատարած այցին:
Սադիկովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի նկարն ու նկարագրությունը՝ հետևյալ մակագրությամբ.
«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»:
Կարծիքներ