ՀՀ կառավարությունը 1 մլրդ 598 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի ավտոճանապարհների հիմնանորոգման համար
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի հերթական նիստում 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացվել՝ Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 714 միլիոն 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման համար։
317 միլիոն 993,2 հազար դրամ է հատկացվել Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։
325 միլիոն 366 հազար դրամ է հատկացվել Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։
240 միլիոն 660 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի փոստի շենքի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարության հատվածի հիմնանորոգման համար։
Կարծիքներ