Հումանիտար հրադադարն էնքան դաժանորեն է հումանիտար, տղեքին են բերելու․ Լուսինե Առաքելյան

Հումանիտար հրադադարն էնքան դաժանորեն է հումանիտար, տղեքին են բերելու․ Լուսինե Առաքելյան

Ֆեյսբուքյան օգտատեր  Լուսինե Առաքելյանն իր էջում գրում է․

Հումանիտար հրադադարն էնքան դաժանորեն է հումանիտար։ Տղեքին են բերելու։ Թիվն ա փոխվելու ավելանալու միտումով։ Էդ թիվը ցավ է պատճառելու, շատերի հույսը կմարի վերջնականապես, տան լույսն էլ։ Բայց տարիներ հետո մեր էրեխեքի գրքերում էս թիվը սոսկ թիվ է լինելու ավելի մեծ կշիռ տալու պատերազմի ելքին։ Անգամ էդ նախադասությունն եմ պատկերացնում. 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը ավարտվեց հաղթանակով, հայկական կողմն ուներ էսքան զոհ։

Ու վերջ։ Առանցքային բառն էդտեղ հաղթանակն է լինելու։

Ու էդ քանակի մեջ շատ ավելի շատ են նրանք, ում դեմքերը մենք այդպես էլ չենք տեսնի, անուններն էլ չենք լսի, նրանցից շատերին խաղաղ ժամանակ կվանեին աղջիկները, շատերի նամակներն անպատասխան կթողնեին, շատերի հետ ապագայի հույս չէին կապի, որովհետեւ ինչ ունեին իրենք իրենց մեջքին, շատերին ուղղակի չէինք էլ նկատի էս խիտ աշխարհում։ Երեւի դրա համար էլ ամենասիրուններինն ենք սարքում պատերազմի սիմվոլ։ Մեր սրտերի սիմվոլներին։ Որովհետեւ գրողը տարած մահվան դեմքն էլ ենք ուզում մեր սրտով ու ճաշակով լինի։

Հրադադարի արդյունքներից ցնցվելու ենք։ Որովհետեւ վիշտը, որ դեռ հեռավոր գյուղի հոգեհանգստի սենյակից էր խլացած ձայնով մեր պատուհաններին արձագանքում, էս անգամ կարող է ամեն մի բակում ունենանք պատմության գրքում թիվ դարձվելիք կտրված կյանքեր։ Ու կամաչենք մեր պատուհաններից երգել։ Կամաչենք, որ ուզեցել ենք երգել։ Շատ կամաչենք։

Հումանիտար կոչվող հրադադարի ժամերին մերոնք գնալու են մերոնց բերելու...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում