Լվովյան փողոցին հարակից ձորակից հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի 25 հասցեի մոտ գտնվող ձորակում դի կա։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Աշոտ Հ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ