Ոսկեվազում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Ոսկեվազում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում