Արարատում բախվել են Toyota-ն և շուրջ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը
Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած Setra մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է շուրջ 45 անչափահաս։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։
Կարծիքներ