Արցախի պարետատունը նոր որոշում է կայացրել

Արցախի պարետատունը նոր որոշում է կայացրել

Արցախի Հանրապետության պարետատունը նպատակ ունենալով դյուրացնել քաղաքացիների կողմից դիմումների հասցեագրման եւ դրանց քննման ընթացակարգը՝ մշակել է հատուկ դիմումաձեւ:

Դիմումը պետք է լինի հասցեագրված պարետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին, ստորագրած դիմումատուի կողմից՝ նշելով անուն-ազգանուն եւ ամսաթիվ:

Առցանց դիմում ուղարկելու համար կարող եք ներբեռնել սույն դիմումաձեւը, լուսածրել (scan) կամ/լուսանկարել եւ ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Դիմումները կարող եք թողնել նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության շենքի (հասցե՝ Թումանյան 50) առաջին հարկի անցակետում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում