Ուկրաինայում 9 հումանիտար միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
«Համաձայնեցվել են ինը հումանիտար միջանցքներ»,- հայտնել է նա:
Մասնավորապես, հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Տոկմակից, Էներգոդարից դեպի Զապորոժյե, ինչպես նաև Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Պոպասնայայից, Գոռնոյեից ու Ռուբեժնոյեից դեպի Բախմուտ:
Կարծիքներ