Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով

Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով

Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։

Այս ցուցանիշով Բիչախչյանը համարվում է Սլովակիայում հանդես եկող 5-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում