«Բարսելոնայի» աղջիկները կրկնել են տղաների ռեկորդը

«Բարսելոնայի» աղջիկները կրկնել են տղաների ռեկորդը

«Բարսելոնայի» կանանց թիմն Իսպանիայի գավաթի կանանց մրցաշարի (Թագուհու գավաթի) եզրափակչում 4-2 հաշվով հաղթել է «Լևանտեին»՝ ձևակերպելով թրեբլ 2020-21 մրցաշրջանում: Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» կանանց թիմը հաղթել էր նաև Իսպանիայի կանանց առաջնությունում և նվաճել Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի գավաթը:

«Բարսելոնան» ֆուտբոլի պատմության միակ ակումբն է, որ թրեբլ է ձևակերպել ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, այնպես էլ՝ կանանց:

«Բարսելոնայի» տղամարդկանց թիմը թրեբլ ձևակերպել է 2008-09 և 2014-15 մրցաշրջաններում՝ հաղթող դառնալով Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում ու Արքայական գավաթի խաղարկությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում