Հյուսիսային Կորեան անվանել է իր հիմնական հակառակորդին

Հյուսիսային Կորեան անվանել է իր հիմնական հակառակորդին

Հյուսիսային Կորեան իր իսկական հակառակորդն է համարում ոչ թե Հարավային Կորեային, այլ Միացյալ Նահանգներին: Այս մասին ասվում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալության հրապարակման մեջ։

Այսպես, Փհենյանում արձագանքել են հարավկորեական հրթիռների հեռահարության սահմանափակումների վերաբերյալ պայմանավորվածության չեղարկմանը:

Գործակալության միջազգային քաղաքականության հարցերով բանախոս Կիմ Մյոն Չխոլը հայտնել է՝ այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը միայն օգտագործում է իր գործընկերոջը։

Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները հույս ունի «հեգեմոնիայի նպատակ իրականացնել» Հարավային Կորեայի հաշվին:

Մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում համաձայնություն էին ձեռք բերել չեղարկել 2012 թվականի պայմանագիրը, որի համաձայն՝ հարավկորեական բալիստիկ հրթիռների թռիչքի երկարությունը սահմանափակված էր 800 կիլոմետրով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում