Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն է եկել Հայաստան

Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն է եկել  Հայաստան

Երեկ  Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան  են ժամանել բժիշկների երկրորդ խումբը: 9 բուժաշխատող միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Այդ մասին FreeNews-ին հայտնեցին  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Բժիշկների խմբի ղեկավարն է հանրահայտ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը:  Հայտնի բժիշկ  ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը ևս նրանց թվում է։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի  գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է  կոչվել Առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ: Ֆրանսիացի բժիշկները կորոնավիրուսով վարակված  հիվանդներին բուժօգնություն կցուցաբերեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:

Այսօր ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը  մեկնել է։ 10 օր շարունակ ֆրանսիացի 10 բժիշկ այստեղ պայքարել է համավարակի դեմ։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնում են բժիշկներ բարեկամ երկրներից։

Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով էլ կիրակի օրը Հայաստան է ժամանել   ռուսաստանցի բժիշկների 5-հոգանոց առաջին խումբը: Չվերթով մեր  երկիր են տեղափոխվել Առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ:

Ի դեպ, հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ  Չինաստանից գնել են  500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին:

Չինաստանից մատակարարվել է նաև երեք մեծ թթվածին արտադրող կայան, որոնք մեծացնելու են մի քանի բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում