Արցախի նախագահը հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների հետ միասին Ամարասում մասնակցել է պատարագի

Նախագահն Ամարասում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 17-ին հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր, որտեղ մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Կարծիքներ