Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բուժաշխատողների 90,5 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բուժաշխատողների 90,5 տոկոսը

«Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի դեմ բուժաշխատողների պատվաստված լինելուն։ Աբովյանը ներկայացրեց վիճակագրություն, թե բուժաշխատողների քանի տոկոսն է պատվաստված։ Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90,5 տոկոսը։ ԱՆ ներկայացուցչի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը՝ բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս կամ 1053:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում