Հարավային Աֆրիկան պահանջում է կասեցնել Նելսոն Մանդելայի բանտախցի բանալիների աճուրդային վաճառքը
Հարավային Աֆրիկան պահանջում է կասեցնել նախկին նախագահ Նելսոն Մանդելայի՝ Ռոբեն կղզում գտնվող բանտախցի բանալիների աճուրդային վաճառքը, գրում է BBC-ը։
Աճուրդը տեղի կունենա հունվարին Նյու Յորքում Guernsey's աճուրդի տանը։ Վաճառողը Քրիստո Բրանդն է՝ տխրահռչակ բանտում Մանդելայի նախկին բանտապահը:
Սակայն ՀԱՀ մշակույթի նախարար Նաթհի Մտետվան հայտարարել է, որ կառավարության հետ խորհրդակցություն չի եղել: «Այս բանալին պատկանում է Հարավային Աֆրիկայի ժողովրդին»,-ասել է նա։ «Սա ոչ մեկի սեփականությունը չէ»,-հավելել է նախարարը։
Կարծիքներ