Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել են զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ
Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականցավել է 25.000 դոլար արժողությամբ ծրագիր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Ծրագրի արդյունքում այսօր դպրոցում բացվել են զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով:
Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, «Rotary Club of Yerevan-International» ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:
Կարծիքներ