Բերքի տոնը՝ Լոռիում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-16-ը Լոռու մարզի Մեծավան համայնքի վարչական տարածքում (Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կիլոմետրում) տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը:
Կցուցադրվեն մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքները, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։
Երաժշտական կատարումներով հանդես կգան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ, կլինեն մարզական ցուցադրական ելույթներ:
Նախատեսված է նաև պարգևատրման արարողություն. մարզպետի պատվոգրեր կհանձնվեն լավագույն տաղավարներ ձևավորած համայնքներին և լավագույն գյուղատնտեսներին:
Կարծիքներ