Քանի քաղաքացի է մասնակցել Վերին Դվին և Արզնի համայնքներում ընտրություններին
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ին, քվեարկությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:
Վերին Դվին համայնքում քվեարկությանըմասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքիմարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթականընտրություններ էին:
Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է, Արզնի համայնքում`2132։
Կարծիքներ