Ճապոնիան մտադիր է սառեցնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ակտիվները
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սառեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամների ակտիվները՝ կապված հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման հետ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի ղեկավարության առնվազն ինը անդամների ունեցվածքի մասին է։ Ընդգծվում է, որ այս քայլով Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հստակ ցույց տալ իրենց դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ։ Սպասվում է, որ պատժամիջոցների փաթեթը կարող է հաստատվել արդեն երեքշաբթի։
Կարծիքներ