«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ֆուլհեմից»

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ֆուլհեմից»

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Ֆուլհեմին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգն ու Կևին դե Բրույնեն:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան ակումբն այժմ 18 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ֆուլհեմը» ունի 7 միավոր և 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 2:0 

Ռահիմ Ստերլինգ, 5, Կևին դե Բրույնե, 26 (11մ)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում