Լեհ ֆերմերները իշխանությունների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ մի քանի տասնյակ տրակտորներով փակելով Վարշավայի ճանապարհները

Լեհ ֆերմերները իշխանությունների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ մի քանի տասնյակ տրակտորներով փակելով Վարշավայի ճանապարհները

Լեհ ֆերմերներն այսօր գյուղատնտեսության ոլորտում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ մի քանի տասնյակ տրակտորներով փակելով երկրի մայրաքաղաք Վարշավայի ճանապարհները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ակցիան սկսվել է տեղական ժամանակով ժամը 05:00-ին: Գյուղացիներին հաջողվել է տրակտորներով մտնել քաղաք, սակայն շուտով ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը և պահանջել դադարեցնել ցույցը։

«Լեհաստանի պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է Վարշավա մտնել հին տրակտորներով»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Ակցիայի մասնակիցները նաև հայտնել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, բողոքի ցույցերը կշարունակվեն: 

Նշվում է, որ ֆերմերները բողոքի ակցիայի ժամանակ պահանջել են ֆերմերներին և արտադրողներին սուբսիդիաներ տրամադրել, խանութներում լեհական սննդամթերքի վաճառքի համար առաջնահերթ պայմանների ապահովել: Նրանք նաև պահանջել են շուկայում առողջ մրցակցություն ապահովել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում