Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ քննարկվել են չլուծված մի շարք հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, հայտնում է Sputnik-ը։
Արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը նախ առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, այնուհետև կայացավ նրանց համատեղ հանդիպումը: Զրույցին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև չլուծված մի շարք հարցեր, համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման հատուկ միջոցներ:
Կարծիքներ