Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները

Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները

 Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին նշված է Հանրապետության պարետի որոշման մեջ:

Արցախի պարետի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր, Տող, Տումի և Մոխրենես համայնքներում մտցված ժամանակավոր սահմանափակումները:

Արցախում հունիսի 27-ի դրույթամբ՝ առկա է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115 դեպք, որոնցից 87-ը՝ առողջացած: Մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում