Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան

Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան

Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելուն։

«Վարդանիկը խոսում է հեղաշրջման փորձի մասին արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով, և դա խափանվել է իրենից անկախ հանգամանքներով, բայց դա պլանավորվել է։ Մենք պետք է հունիսի 7-ին քաղաքական ապտակ տանք այս եռագլուխ կամ քառագլուխ պատերազմի կուսակցությանը և ուղարկենք պատմության աղբանոցը, ինչպես նաև իրավական գնահատականով երկար տարիներ սրանց ուղարկենք ՔԿՀ-ներ։

Համախմբված պետք է տեր կանգնենք մեր պետությանն ու պետականությանը և սրանց նման թափթփուկներին ուղարկենք համապատասխան տեղը»,- ասել է Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում