Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Արթիկ, Լոռու մարզի Թումանյան, Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Պռոշյան գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում և Արգավանդ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ