«Մանկական Եվրատեսիլի» 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին

«Մանկական Եվրատեսիլի» 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին

«Մանկական Եվրատեսիլի» ժյուրիի շոուի և մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին։

Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը՝ նշելով, որ հրաշքը մոտեցնում են երեխաներին:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում