Tesla-ն մարդանման ռոբոտ է ստեղծում
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը:
Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: Դեմքի փոխարեն լինելու Է Էկրան, որի վրա պատկերվելու Է օգտակար տեղեկատվություն:
Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական բանականության սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:
Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:
Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հավաստիացրել Է, որ ռոբոտը նաև օգտակար Է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ և կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:
«Այն ստեղծվելու Է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական Է լինելու օգտատիրոջ նկատմամբ և օգնելու Է ազատվել վտանգավոր, մենատիպ և ձանձրալի խնդիրներից»,-ասել Է Մասկը:
Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաև ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված Է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ