ՌԴ-ում տեսագրել են՝ ինչպես է դաշտում հրե պտտահողմ ձևավորվում (տեսանյութ)

ՌԴ-ում տեսագրել են՝ ինչպես է դաշտում հրե պտտահողմ ձևավորվում (տեսանյութ)

ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության բնակիչները հրե տորնադոյի ականատես են դարձել, որը ձևավորվել է երկու գյուղերի միջև ընկած արոտավայրում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համացանցում են հայտնվել պտտահողմը պատկերող կադրերը, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես է դաշտում խոտն այրվում  և տեղաշարժվում պտտահողմը:

«Այս երևույթը կոչվում «փոշու փոթորիկ» (ավազամրրիկ): Այրվում էր չոր խոտը հինգ հեկտար մակերեսով հրապարակում: Կրակը մեկուսացվել է»,- մեկնաբանել են ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությունից:   

Հանրապետության հարավային շրջաններում մի քանի շաբաթ շարունակ հրդեհներ են մոլեգնում: Փրկարարների տվյալներով՝ վերջին մեկ օրում գրանցվել է կրակի 6 նոր օջախ՝ ավելի քան 21 հեկտար տարածք կլանելով: Ընդհանուր առմամբ, շրջանում 380 հեկտար անտառ է այրվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում