Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։
Կարծիքներ