ԱՄՆ-ը մեղադրում է Չինաստանին փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների մեջ և պատժամիջոցներ է սահմանում. Բլինկեն

ԱՄՆ-ը մեղադրում է Չինաստանին փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների մեջ և պատժամիջոցներ է սահմանում. Բլինկեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը պատժամիջոցներ է կիրառում չինացի պաշտոնյաների դեմ, որոնց Վաշինգտոնը համարում է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների մեջ, ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ներառյալ` ԱՄՆ-ում»:

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Մասնավորապես, Բլինկենը Պեկինին մեղադրել է ույղուր ակտիվիստներին հալածելու մեջ՝ Չինաստանի քաղաքականությունը Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանում անվանելով «ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ»։ Բացի այդ, Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել է Հոնկոնգում ՉԺՀ-ի իշխանությունների կողմից հիմնարար ազատությունների խախտման և Տիբեթում բռնաճնշումների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում